| Rector Speech |
|
|
|
|
Մեր բուհը արդեն 10 տարեկան է: Տասը տարիներ` մաքառումի ու ձեռքբերումների տարիներ, որոնք եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային բերել են ճանաչում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Եվրոպական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Արթուր Բաղդասարյանին և հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, եվրոպական մեր բոլոր գործընկերներին, այն բոլոր մարդկանց, ում աշխատանքի նվիրումի և սիրո ծնունդն է այսօր Եվրոպական ակադեմիան: Այսօր եվրոպական ակադեմիան իր նշանակալի տեղն ու դերակատարումն ունի անկախ Հայաստանի գիտակրթական համակարգում: Հարգելի բարեկամներ, բոլորիս շնորհավորելով հարազատ բուհի հիմնադրման տասնամյա հոբելյանի կապակցությամբ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, աշխատանքային մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության, Հայաստանի գիտության ու կրթության: .....>>
Ռեկտոր` Անդրանիկ Ավետիսյան |
Rector Speech




