|
Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի Ուսումնական Գործընթացի Զարգացումը
Ակադեմիան, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի N 43 արձանագրությամբ, 2008-2010 թվականներին անցնելու է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրման ծրագրին, որը համապատասխանեցվելու է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացին:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում Ակադեմիայում ձեռնարկված բարեփոխումները կառնչվեն կրթության կառուցվածքին, բովանդակությանը և կառավարման բարելավմանը:Այդ բարեփոխումների արդյունքում Ակադեմիայում ներդրվելու է կրթության եռաստիճան համակարգ` բակալավրի, մագիստրոսի և հետբուհական երրորդ աստիճանի կրթական ծրագրերով:
Եռաստիճան համակարգի ներդրման նպատակները`
-
աշխատաշուկայի և գիտության զարգացման կարիքներին համապատասխան բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստման համակարգի ձևավորում,
-
բարձրագույն կրթության համադրելիության ապահովում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին / ԵԲԿՏ/,
-
բարձրագույն կրթության որակավորումների համադրելիություն և համընթեռնելիություն ԵԲԿՏ հետ,
-
բարձրագույն կրթության աստիճանների համադրելիություն ԵԲԿՏ հետ,
-
կրթության յուրաքանչյուր աստիճանի համապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին:
Խնդիրները
-
բարձրագույն մասնագիտական կրթության եռաստիճան համակարգի վերջնական ներդրում.
-
առաջին աստիճանի (բակալավրիատ) համապատասխանեցում աշխատուժի շուկայում բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում պահանջող մակարդակին,
-
երկրորդ աստիճանում (մագիստրատուրա) առաջին աստիճանի հիմքի վրա բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստման ապահովում,
-
Եվրոպայում գործող կրթական 3-րդ աստիճանին համապատասխան` հետբուհական գիտակրթական ծրագրին (3-րդ աստիճան` ասպիրանտուրա) վերակազմակերպում,
-
կրթական աստիճաններում կրեդիտների կուտակման և փոխանցման ընդհանուր եվրոպական համակարգի ներդրում,
-
հիմնադրել ԵԿՏԱ-ի մասնաճյուղեր ՀՀ տարբեր մարզերում, մասնավորապես` Գյումրի, Վանաձոր, Գավառ, Իջևան և Կապան քաղաքներում,
-
ըստ կրթական աստիճանների որակի գնահատման համակարգի ներդրում:
Ակադեմիայում կրեդիտային համակարգին անցնելու ծրագիրը
Բոլոնիայի_գործընթաց_ԵՏԱ.pdf
|