Գլխավոր էջ Մասնաճյուղեր
Մասնաճյուղեր PDF Տպել Էլ.փոստ

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի "2008-2011թթ. զարգացման ծրագրի և ռազմավարության" Ակադեմիան հիմնել է մասնաճյուղեր Գյումրի, Վանաձոր,  Գավառ, Իջևան և Կապան քաղաքներում:
Այժմ ԵԿՏԱ-ի մասնաճյուղերը իրականացնում են եվրոպական կրթական չափորշիչներին համապատասխան կրթական ծրագրեր,  միաժամանակ հանդիսանալով կրթամշակութային համալիրներ: 2008/2009 ուսումնական տարվանից Ակադեմիայի բոլոր մասնաճյուղերում սկսել է ներդրվել համաձայն ԵԿՏԱ-ի Գիտական խորհրդի կողմից հաստատված 2008 թ. օգոստոսի 25-ին հաստատված ՙԵԿՏԱ-ի Ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կիրառման մեթոդական ցուցումների՚ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրի կրթական ծրագրերի շրջանակներում կիրառվում է Ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը:

Ակադեմիան ոչ միայն սեփական ֆինասական միջոցներից ներդրումներ կատարելով իրականացրել է այդ քաղաքներում համապատասխան շենք-շինությունների լիարժեք վերանորոգումը, այլ և իրականացրել է սեփական ֆինասական միջոցներից և եվրոպական գործընկերների օժանդակությամբ վարչական և դասախոսական անձնակազմի վերապատրաստումներ:

 

ԵԿՏԱ-ի  Գյումրու  մասնաճյուղ

ԵԿՏԱ-ի  Վանաձորի  մասնաճյուղ

ԵԿՏԱ-ի Գավառի մասնաճյուղ

ԵԿՏԱ-ի  Իջևանի  մասնաճյուղ

ԵԿՏԱ-ի  Կապանի  մասնաճյուղ