|

Ուսման գործնական ուղղվածություն և կարիերայի նոր հնարավորություններ
Ակադեմիայի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին հանձնվում է պետական դիպլոմ: Շրջանավարտները համապատասխանաբար ստանում են բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան: Ուսումնառությունը Ակադեմիայում հիմնված է մրցակցային սկզբունքների վրա: Ուսումնական տարվա ընթացքում ակադեմիական բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն են ստանում ուսումնառությունը շարունակելու զեղչված վարձավճարով ուսուցման համակարգում: Ակադեմիայում գործող Եվրոպական փոխանցելիության կրեդիտների հենքով կրթական համակարգը ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնառությունը շարունակել կամ ուսումնառության մի հատվածը անցկացնել Եվրոպական երկրների ուսումնական հաստատություններում:
Ուսումնառության ընթացքում ձեռք բերած հենքային գիտելիքները և մասնագիտական հմտությունները Ակադեմիայի շրջանավարտներին մրցունակ են դարձնում աշխատուժի շուկայում: Նրանք աշխատում են ինչպես ՀՀ պետական կառույցներում, ճանաչված կազմակերպություններում, այնպես էլ միջազգային ճանաչում վայելող ձեռնարկությունների հայաստանյան կամ այլ պետություններում տեղակայված ներկայացուցչություններում: Լավագույն շրջանավարտները շարունակում են իրենց ուսումնառությունը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի առաջատար բուհերում:
Կարիերայի օր
|