Գլխավոր էջ Քոլեջ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄ PDF Տպել Էլ.փոստ

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամը միջպետական համաձայնագրերի հիման վրա ստեղծված  շահույթի  նպատակ չհետապնդող հիմնադրամ է, որը իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Հայասատնում եվրոպական քոլեջի նպատակն է ներդնել եվրոպական կրթական համակարգ` կիրառելով եվրոպական զարգացած երկրների առաջավոր փորձը, ժամանակակից նորարարական ծրագրերը և եվրոպական չափանիշները:

Ուսուցումը իրականացվում է ըստ Եվրոպական  և ազգային կրթաիկան չափանիշների: Դասավանդման ընթացքը և ուսանողների գնահատումը իրականացվում է առաջադեմ եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Քոլեջում ուսման տևողությունը 2-4 տարի է; Ուսուցումն իրականացվում է  ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած չափորոշիչների և եվրոպական կրթական ծրագրերի:

Քոլեջում ուսուցանվող մասնագիտություններն են`

ԿՈԴ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ուսման տևողություն

9-ամյա հիմքով

11-ամյա հիմքով

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ

3  տարի

2 տարի

2203

Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

4  տարի

3 տարի

2201

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

4 տարի

3 տարի

0602

Մենեջմենթ / կառավարում/

3 տարի

2 տարի

0201

Իրավագիտություն

-

2 տարի

2302

Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

4 տարի

3 տարի

0207

Թարգմանություն և գործավարություն

4 տարի

-

Քոլեջում ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր (9-բազա) և միջնակարգ (լրիվ) (11-ի բազա) կրթության հիմքով:

Ըստ կրթական ծրագրերի նախատեսվում է 3 օտար լեզուների և համակարգչային խորացված ուսուցում:

Քոլեջում ուսուցումը իրականացվում է անվճար և վճարովի հիմունքներով: Գործում է առաջադիմության հիմքով կիսամյակային զեղչերի ճկուն համակարգ;

Ուսման վարձավճարը Երևանում 190.000 ՀՀ դրամ է, ՀՀ մարզերում` 110.000 ՀՀ դրամ:

Առաջադիմության հիմքով քոլեջի լավագույն շրջանավարտները առանց ընդունելության քննությունների ուսումը կարող են շարունակել  Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսից:

Հայաստանում եվրոպական քոլեջը ունի ավելի քան 1200 ուսանող և շուրջ 200 դասախոսական և վարչական աշխատող:

Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Քոլեջն ունի բաժանմունքներ ոչ միայն Երևանում այլ նաև  Մարտունիում, Հրազդանում, Իջևանում, Կապանում, Արթիկում, Մարալիկում: 2009թ.-ից նոր բաժանմունքներ բացվեցին նաև Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում, Վեդիում, Աշտարակում և Գյումրիում:

Մեր հասցեներն են`

Բաժանմունք

Հասցե

Հեռախոս

Երևան

Ք. Երևան Դ. Անհաղթի 10,

010246374

Արթիկ

Շիրակի մարզ, Բաղրամյան 19

024462045

Հրազդան

Կոտայքի մարզ ք. Հրազդան, Դուրյան 2, 5-րդ Բանավան

022321487

Մարալիկ

Հազթանակի փ., նախկին արտադպրոցական կենտրոնի շենք

024262239

Մարտունի

Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի Երևանյան 14

026240014

Ստեփանավան

Լոռու մարզ, ք. Ստեփանավան Մ. Բաղրամյան 64,

093335132

Վանաձոր

Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կամոյի 35

032226735

Վեդի

Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 44

077202052

Իջևան

Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ, 4-րդ թաղ.

026331711

Կապան

Սյունիքի մարզ, ք. Կապան, Երկաթուղայինների 4

028522469

Գավառ

Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սահրադյան 95

094550135

Գյումրի

Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղուկասյան 30/2

031257019

Աշտարակ

Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 35

077102230

Ալավերդի

Լոռու մարզ, ք. Ալավերդի, Խուդիակովի 2Ա-22

025361525