Գլխավոր էջ Մշակույթ
Մշակույթ PDF Տպել Էլ.փոստ

Իրանագիտության սրահ

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի հախագահ Ա. Բաղդասարյանի և Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սաղայանի մասնակցությամբ նոյեմբերի 21-ին ակադեմիայում կայացավ Իրանագիտության սրահի հանդիսավոր բացման արարողությունը:

 

Իտալական մշակութային կետրոնի գործունեություն
Իտալական մշակութային կետրոնն իր գործունեություննը սկսել է ԵՏԱ-ի հիմնադրման հետ մեկտեղ: Լինելով ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանատան և Armenia-Lada ընկերության մշտական հովանավորության ներքո` իտալական մշակութային կետրոնը համալրվել է իտալական հարուստ գրականությամբ և նյութատեխնիկական միջոցներով` մոտ 40 անուն իտալերեն դասագրքեր և բառարաններ, ինչպես նաև կահույքով /պահարաններ, բազկաթոռներ և նկարներ/:
Իտալիայի Հանրապետության դեսպանատունը, ի դեմս մշակութային նախկին կցորդ Սիլվերիո Պարադիզոյի, արել է հնարավորը ԵՏԱ-ում իտալերենի իմացությունը զարգացնելու և Իտալիայի մշակութային արժեքները տարածելու համար: Կազմակերպվել են իտալերենի դասավանդման ֆակուլտատիվ դասընթացներ, դասախոսները վարձատրվել են շնորհիվ Armenia-Lada ընկերության ղեկավարության հովանավորության:
Armenia-Lada ընկերության վարչական կազմի փոփոխությունը, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախկին մշակութային կցորդ Սիլվերիո Պարադիզոյի մեկնումը հանգեցրին այդ դասընթացների շարունակության անհնարինությանը: Արդեն 3-րդ տարի է, ինչ իտալական մշակութային կենտրոնը կարելի է ասել դադարեցրել է իր գործունեությունը` համակիրների և լեզվակիրների բացակայության պատճառով: