Գլխավոր էջ Շրջանավարտներ
Շրջանավարտներ PDF Տպել Էլ.փոստ

Ակադեմիայի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին հանձնվում է պետական դիպլոմ: Շրջանավարտները համապատասխանաբար ստանում են բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան: Ուսումնառությունը Ակադեմիայում հիմնված է ռոտացիայի սկզբունքների վրա: Այն ուսանողները, որոնք ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերում են բարձր ակադեմիական առաջադիմություն, հնարավորություն են ստանում  ուսումնառությունը շարունակել զեղչված համակարգով: Ի տարբերություն ցածր ակադեմիական առաջադիմություն դրսևորած իրենց դասընկերների:  Ակադեմիայում գործող Եվրոպական փոխանցելիության կրեդիտների հենքով կրթական համակարգը ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնառությունը շարունակել, կամ ուսումնառության մի հատվածը անց կացնել Եվրոպական երկրների ուսումնական հաստատություններում:
Ուսումնառության ընթացքում ձեռք բերած հենքային գիտելիքների և մասնագիտական հմտությունների շնորհիվ Ակադեմիայի շրջանավարտներին հաջողվում է մնալ մրցունակ աշխատուժի շուկայում:
Ակադեմիայի շրջանավարտները աշխատում են ինչպես պետական կառույցներում, այնպես էլ ճանաչված կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային ճանաչում վայելող ձեռնարկությունների հայաստանյան կամ այլ պետություններում տեղակայված ներկայացչություններում: Լավագույն շրջանավարտները շարունակում են իրենց ուսումնառությունը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի առաջատար բուհերում:

Graduates