Գլխավոր էջ ՏՀՏ կենտրոն
ՏՀՏ կենտրոն PDF Տպել Էլ.փոստ

Եվրամիության հատուկ տեխնիկական աջակցման IT.AM ծրագրի շրջանակներում Ակադեմիայում ձևավորվել են ժամանակակից համակարգչային լսարաններ: Այդ լսարանները համլրված են ոչ միայն նորագույն համակարգիչներով և դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով, այլ նաև արագագործ և բարձրորակ օպտիկա-մալուխային ինտերնետ կապով: Ակադեմիայի հիմնական ակադեմիական ցանցին արդեն միացված են ավելի քան 150 համակարգիչներ: Առաջիկայում նախատեսվում է Ակադեմիայի Գյումրու, Վանաձորի և Գավառի մասնաճյուղերի միացումը ընդհանուր ակադեմիական համակարգին: Ակադեմիայում տեղադրված հատուկ արբանյակային կապի հանգույցը ուսանողներին հնարավորություն է տալիս  դասընթացների ժամանակ դիտել նորություններ, ֆիլմեր, հանրամատչելի ծրագրեր տարբեր Եվրոպական երկրներից: Վերջին տարիներին մի շարք դասավանդվող առարկաների գծով հաջողությամբ ներդրվել են ՙԿրթություն 2.0՚ և ՙԿրթություն 3.0՚ դասընթացների կազմակերպման միջազգային ստանդարտները: Ժամանակակից համակարգչային տեխնիկայի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի նորագույն նվաճումները ոչ միայն հասանելի են Ակադեմիայի ուսանողությանը, դասախոսական  և վարչական անձնակազմին, այլ նաև նպաստում են սեփական գիտամեթոդական և գիտահետազոտական նախագծերի, ինչպես նաև Ակադեմիայի` իննովացիոն քաղաքականության ներդրմանը:

 

Տեխնիկական բաժին

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Տեխնիկական բաժինը գործում է Ակադեմիայի հիմադրման օրվանից: Այս ժամանկահատվածում բաժնի կողմից իրականացվող գործառույթները բավականին ընդլայնվել են, ինչպես նաև զգալիորեն աճել է տեխնիկական հագեցվածությունը:

 

Բաժնի գործառույթները

 

Բաժնի աշխատակիցներն են.

Արթուր Սերգոյան` Տեխնիկական բաժնի տնօրեն (ԵԿՏԱ-ի առաջին մասնաշենքի 206 սենյակ)

Նազիկ Ղուկասյան (ԵԿՏԱ-ի առաջին մասնաշենքի 206 սենյակ)

Արսեն Հովհաննիսյան (ԵԿՏԱ-ի առաջին մասնաշենքի 201 սենյակ)

Արթուր Մուրադյան (ԵԿՏԱ-ի առաջին մասնաշենքի 201 սենյակ)