| Գիտություն |
|
|
|
|
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2008 թ. նոյեմբերի 13-ի № 1053- Ա/ֆ <<Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամ>>-ում ասպիրանտուրա բացելու մասին հրամանի` <<Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամ>>-ում բացվել է ասպիրանտուրա և ձևավորվել է հայցորդության համակարգ հետևյալ մասնագիտությունների գծով. ԺԲ 00.04 <<Դատավարական իրավունք>> Ը 00.02 <<Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում>> Ը 00.06 <<Համաշխարհային տնտեսագիտություն>> Ե 13.02 <<Ավտոմատացման համակարգեր>> Վերոհիշյալ մասնագիտությունների գծով Ակադեմիայում ուսանում են թվով 72 ասպիրանտներ և հայցորդներ անվճար և վճարովի հիմունքներով: Ը.-00.02-<<Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում>> և Ը. 00.06 -<<Համաշխարհային տնտեսագիտություն>> մասնագիտություններից, օտար լեզուներից և փիլիսոփայությունից, ինչպես նաև որակավորման ստուգարք ինֆորմատիկայից: Վերջիններիս հիման վրա Ակադեմիայի ասպիրանտների և հայցորդների համար կազմակերպվել են նախապատրաստական դասընթացներ օտար լեզվից/անգլերեն/, փիլիսոփայությունից և ինֆորմատիկայից: Ուսուցումը ասպիրանտուրայում իրականացվում է կրեդիտային համակարգով, 2010թ-ից ասպիրանտների համար գործում է հետազոտողի կրթական ծրագիրը: Ակադեմիան ՀՀ ԲՈՀ –ի թույլտվությամբ ընդգրկված է այն բուհերի ցանկում, ովքեր իրավասու են հաստատելու ատենախոսության թեման վերոհիշյալ մասնագիտությունների գծով: Ակադեմիայի գիտական խորհրդի կողմից դոցենտի կոչում է շնորհվել Ակադեմիայի թվով 10 դասախոսների, պրոֆեսորի կոչում` 1 , Ակադեմիաի պրոֆեսորի կոչում`2, դոցենտի` 1, պատվավոր պրոֆեսորի տիտղոս է շնորհվել թվով 5 վաստակաշատ գիտնականների, որոնք միջազգային ճանաչում ունեցող գիտական ուղղության և դպրոցի ստեղծման հեղինակ են, ինչպես նաև Ակադեմիայի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեցող բարեփոխումների նախաձեռնող: Ակադեմիայի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմն ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ-ում և արտերկրներում/Իտալիա, Կանադա, Գերմանիա, Ռումինիա, Լեհաստան, ԱՄՆ և այլն/ կազմակերպված համաժողովներին, սեմինարներին: |
Գիտություն



