|
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ |
|
|
|
|
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան ՀՀ միջպետական, շահույթի նպատակ չհետապնդող հիմնադրամ է, որը բուհական և հետբուհական կրթությունից բացի առաջարկում է նաև եվրոպական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման դասընթացներ, ինչպես նաև Երևանում և ՀՀ մարզերում քոլեջային (միջին մասնագիտական) կրթական ծրագրեր:
ԵՏԱ-ն միջպետական բուհ է, ստեղծվել է եվրոպական մի շարք երկրների կրթական հաստատությունների հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 15–ի N 978 որոշմամբ: ՀՀ կառավարությունը հանդիսանում է ԵՏԱ-ի հիմնադիր կողմ:

Նպատակները
- Հայկական և եվրոպական կրթական ծրագրերի զուգակցում միջազգային չափանիշներին համապատասխան
- Նորագույն կրթական տեխնոլոգիաների ներդրում
- Տարածաշրջանային համագործակցության և տարածաշրջանային երկխոսության հաստատում Հայաստանի և հարևան պետությունների կրթական հաստատությունների միջև
- Մրցունակ կադրերի պատրաստում ՀՀ-ի և տարածաշրջանի երկրների համար
- Մրցակցային ուսուցման առաջարկ
- Եռալեզու կրթական ծրագրերի իրականացում
- Մասնակցություն եվրոպական կրթական ինտեգրացման գործընթացներին
- Ճկուն առարկայական ծրագրերի միջոցով շուկայի պահանջների բավարարում
- Լավագույն տեխնիկական բազայի առկայություն
- Բազմալեզու հաղորդակցման հմտությունների ձևավորում
Ակադեմիան առաջարկում է հետևյալ կրթական ծրագրերը
ԵՏԱ-ի պատմությունը և միջազգային համագործակցությունը |
|